Երկրատարածական տեխնոլոգիաների կենտրոնը նորարարական ընկերություն է, որը ծառայություններ է մատուցում գեոդեզիայի, օդալուսանկարահանման, քարտեզագրման և տարածական տվյալների եռաչափ մոդելավորման ոլորտներում։
Երկրատարածական տեխնոլոգիաների կենտրոնում մի քանի օր առաջ քննարկում էինք կազմակերպել, որի ընթացքում մեր թիմակից Արամ Աբովյանը կիսվեց իր գիտելիքներով Agile մոտեցման, Scrum և Kanban մեթոդների վերաբերյալ, որոնց միջոցով հնարավոր է օպտիմալացնել աշխատանքային գործընթացը 💻 և առավել բարձրացնել թիմային կազմակերպվածության աստիճանը։
Այս մեթոդներն օգնում են թիմի անդամների համար առաջադրանքներ և համապատասխան ժամկետներ սահմանել, փաստաթղթավորել ընթացքը, հավաքագրել վիճակագրական տվյալներ, որոնց վերլուծությամբ հնարավոր է բացահայտել աշխատանքային ընթացքի վրա բացասաբար ազդող գործոնները և հետևապես, ջանքեր գործադրել դրանց կառավարման ուղղությամբ։
Երկրատարածական տեխնոլոգիաների կենտրոնը մշտապես ձգտում է բարելավել աշխատանքային գործընթացները և դարձնել դրանք ավելի արդյունավետ և դյուրին։ 🚀 Մենք հետևողականորեն ներդնում ենք ժամանակակից տեխնոլոգիաներ և սմարթ ծրագրային լուծումներ՝ ստեղծելով այնպիսի աշխատանքային միջավայր, որը նպաստում է թիմի յուրաքանչյուր անդամի ներուժի զարգացմանը և ստեղծագործ մտքի դրսևորմանը, իսկ յուրաքանչյուր աշխատանք շարունակաբար օպտիմալացվում է՝ առավելագույն արդյունք ստանալու համար։