Երկրատարածական տեխնոլոգիաների կենտրոնը նորարարական ընկերություն է, որը ծառայություններ է մատուցում գեոդեզիայի, օդալուսանկարահանման, քարտեզագրման և տարածական տվյալների եռաչափ մոդելավորման ոլորտներում։
Պատմամշակութային օբյեկտների հետազոտության, փաստացի վիճակի գնահատման և դրանց վերաբերյալ տեղեկատվության հավաքագրման գործընթացը դարձել է առավել արագ ու արդյունավետ լազերային սկանավորման մեթոդի կիրառմամբ։
Մեթոդը ոչ միայն նպաստում է տեղեկատվության հավաքագրման գործընթացի արագության ու արդյունավետության բարձրացմանը, այլ նաև ապահովում է տվյալների բացառիկ ճշտություն։
Այդպիսի օրինակ է “Erebuni” Historical Archaeological Museum-Reserve Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանի հետ համագործակցության արդյունքում իրականացրած Կարմիր բլուր հնավայրի տարածքի լազերային սկանավորման աշխատանքը:
Ժամանակակից տեխնիկայի կիրառմամբ մեր թիմն իրականացրեց մ.թ.ա. 7-րդ դարով թվագրվող մոնումենտալ ախոռ-քարավանատան ու հարակից տարածքի լազերային սկանավորում, կետային ամպի մշակում և տեղ ագրական քարտեզի ստեղծում։
Ստացված կետային ամպը հնարավորություն է տալիս գնահատել տեղանքի ներկայիս իրադրությունը, արխիվավորել և հաջորդ սերունդներին փոխանցել հնավայրի այժմյան տարածքի վերաբերյալ բարձր ճշտության տեղեկատվություն։