Երկրատարածական տեխնոլոգիաների կենտրոնը նորարարական ընկերություն է, որը ծառայություններ է մատուցում գեոդեզիայի, օդալուսանկարահանման, քարտեզագրման և տարածական տվյալների եռաչափ մոդելավորման ոլորտներում։
Երկրատարածական տեխնոլոգիաների կենտրոնի թիմը շարունակելով կիրառել և առաջարկել նորարար մոտեցումներ, իրականացրել է Ձորագետի կիրճի լազերային սկանավորում։
Այս հետազոտության արդյունքում ստացված ամպային կետերը, մշակված բարձր ճշտության ռելիեֆի թվային մոդելը և ստեղծված օրթոֆոտոհատակագծերը դարձան վառ ապացույց Alpha Uni 20-ի կիրառման հնարավորությունների։
AU 20-ի և դրա սպասարկման գործիքակազմի կիրառումը կիրճերի հետազոտության նպատակով, բարձրացնում է արդյունավետությունը տվյալների հավաքագրման ոլորտում և ի տարբերություն ավանդական մեթոդների, այն հնարավորություն է տալիս անհասանելի և վտանգավոր վայրերում՝ կարճ ժամանակահատվածում իրականացնել բարձր ճշտությամբ հանութագրում։