Երկրատարածական տեխնոլոգիաների կենտրոնը նորարարական ընկերություն է, որը ծառայություններ է մատուցում գեոդեզիայի, օդալուսանկարահանման, քարտեզագրման և տարածական տվյալների եռաչափ մոդելավորման ոլորտներում։
🧩Այցի ընթացքում ComNavTech-ի ներկայացուցիչները ներկայացրին ընկերության գործունեությունը, նորարարական տեխնոլոգիական լուծումները, ինչպես նաև գործնական պայմաններում ցուցադրեցին #LS600 լազերային սկաների աշխատանքը և ճշգրտությունը։
#ComNavTech-ի ներկայացուցիչները ծանոթացան նաև Երկրատարածական տեխնոլոգիաների կենտրոնի ընթացիկ նախագծերին և կիառվող սարքավորումներին։
🙏 Հանդիպումն անցավ արդյունավետ աշխատանքային մթնոլորտում՝ քննարկվեցին հետագա հնարավոր համագործակցության ուղղությունները և հնարավորությունները։