Երկրատարածական տեխնոլոգիաների կենտրոնը նորարարական ընկերություն է, որը ծառայություններ է մատուցում գեոդեզիայի, օդալուսանկարահանման, քարտեզագրման և տարածական տվյալների եռաչափ մոդելավորման ոլորտներում։
Երկար սպասված նորություն․Երկրատարածական տեխնոլոգիաների կենտրոնը համալրվեց AlphaUni 20 լազերային սկաներով:
Ուրախ ենք տեղեկացնել, որ մեր ընկերությունը նոր քայլ է կատարել դեպի տվյալների ձեռքբերման առաջադեմ տեխնոլոգիաներ և համալրվել գերժամանակակից AlphaUni 20 լազերային սկաներով, կառավարման և սպասարկման ծրագրերով ու տեխնիկական միջոցներով։
Այս համակարգն իր արտադրական և ֆունկցիոնալ նշանակությամբ բացառիկ է ու Հայաստանի Հանրապետությունն ԱՊՀ տարածաշրջանի առաջին երկիրն է, որում այն ներկայացված է։
Իր ուշագրավ հնարավորություններով՝ AlphaUni 20-ը խոստանում է հեղափոխել տարածական տվյալների հավաքագրման և վերլուծության մեթոդները Հայաստանում։
Alpha Uni 20-ը հայտնի է իր բացառիկ ճշգրտությամբ և տրամադրում է մանրամասն և հուսալի տվյալներ տարբեր նախագծերի համար՝ տեղագրական քարտեզագրումից մինչև ենթակառուցվածքերի գնահատում: Այն հնարավորություն է տալիս գերազանց իրականացնել տվյալների հավաքագրումը տարբեր պայմաններում՝ լինի անտառային, քաղաքաշինական կամ հնագիտական հետազոտություններ՝ դառնալով անփոխարինելի գործիք հետազոտությունների համար։
Երկրատարածական տեխնոլոգիաների կենտրոնը ձգտում է ընդլայնել սահմանները և այս ներդրումը ևս մեկ անգամ ընդգծում է մեր անսասան նվիրվածությունը տեխնոլոգիայի և նորարարության առաջնագծում մնալուն:
Հետևեք մեզ և մենք առաջիկայում առավել մանրամասն կկիսվենք Alpha Uni 20-ի կիրառման հնարավորություններով։