Երկրատարածական տեխնոլոգիաների կենտրոնը նորարարական ընկերություն է, որը ծառայություններ է մատուցում գեոդեզիայի, օդալուսանկարահանման, քարտեզագրման և տարածական տվյալների եռաչափ մոդելավորման ոլորտներում։
Երկուշաբթի - Ուրբաթ 09:00 - 18:00, Շաբաթ - Կիրակի - ՓԱԿ Է
🌍 Երկրատարածական տեխնոլոգիաների կենտրոնը» հյուրընկալեց Երեվանի Գուրգեն Մահարու անվան թիվ 176 դպրոցի աշակերտներին
Այցի ընթացքում երեխաները ծանոթացան կենտրոնի գործունեությանը, քարտեզագրական և գեոդեզիական աշխատանքների հիմնական փուլերին ու կիրառվող մեթոդներին, ինչպես նաև պրակտիկորեն դիտեցին սարքավորումների աշխատանքը և ծանոթացան ընթացիկ գործունեությանը։
Աշակերտները ծանոթացան նաև լազերային սկանավորման, օդալուսանկարահանման և այլ աշխատանքների առանձնահատկություններին։
Մենք համոզված ենք, որ նման այցելությունները ոչ միայն բարձրացնում են աշակերտների հետաքրքրությունը գիտության և տեխնոլոգիաների հանդեպ, այլև օգնում են նրանց ապագա մասնագիտության ընտրության հարցում։