Երկրատարածական տեխնոլոգիաների կենտրոնը նորարարական ընկերություն է, որը ծառայություններ է մատուցում գեոդեզիայի, օդալուսանկարահանման, քարտեզագրման և տարածական տվյալների եռաչափ մոդելավորման ոլորտներում։
Վեբ քարտեզագրական պորտալը մշակվել է ICAO Annex և ICAO Doc 9881 միջազգային աէրոնավիգացիոն ստանդարտներին համապատասխան։
🗺️Այն ներառում է օդանավակայանը ընդգրկող թռիչքուղիների, շինությունների, խոչընդոտների, ռելիեֆի և այլ տարածական տվյալների քարտեզագրական շերտեր, ինչպես նաև Խոչընդոտների սահմանափակման մակերևույթների (OLS) եռաչափ ներկայացում։
🌐Պորտալը կառուցված է ժամանակակից Web GIS ճարտարապետությամբ՝ կիրառելով PostgreSQL/PostGIS, GeoServer և OGC WMS/WFS/WMTS և այլ ծառայություններ։
Մենք ապահովում ենք ամբողջական աշխատանքային շղթա՝ տվյալների հավաքագրումից և մշակումից մինչև Web GIS համակարգի ծրագրավորում և ինտեգրում։