Երկրատարածական տեխնոլոգիաների կենտրոնը նորարարական ընկերություն է, որը ծառայություններ է մատուցում գեոդեզիայի, օդալուսանկարահանման, քարտեզագրման և տարածական տվյալների եռաչափ մոդելավորման ոլորտներում։

Երկուշաբթի - Ուրբաթ 09:00 - 18:00,
Շաբաթ - Կիրակի - ՓԱԿ Է

Սպասված նորություն՝ Եկրատարածական տեխնոլոգիաների կենտրոնը համալրվել է Leica Nova MS60 MultiStation-ով

Պատկերացրեք մի սարք, որը միավորում է ռոբոտացված տախեոմետրի ճշգրտությունն ու լազերային սկանավորման արագությունը։ Այդ երազանքն այսօր դարձել է իրականություն։

Ի՞նչն է այս տեխնոլոգիան դարձնում այդքան յուրահատուկ։

✅ GNSS ինտեգրացիայով հեռակառավարում,

✅ Վայրկյանում 30,000 կետի բարձր ճշտությամբ սկանավորում,

✅ Նորարար սպիրալաճին սկանավորման մեթոդ,

✅ Տվյալների հեռահար փոխանցում,

✅ Շարժման մեջ պրիզմայի ֆիքսում:

Մեր ընկերության զարգացման հիմնաքարն է տեխնոլոգիական առաջընթացը, իսկ նման հուսալի ու ճշգրիտ սարքավորումները մեր աշխատանքի որակի երաշխիքն են։

Նոր հորիզոններ են բացվում մեր առջև։ Առա՛ջ՝ դեպի անսահման հնարավորություններ! ️


Շնորհակալություն ենք հայտնում Էվոկաբանկ-ին և Գեո-Նալ ՍՊԸ-ին արդյունավետ համագործակցության համար։