Երկրատարածական տեխնոլոգիաների կենտրոնը նորարարական ընկերություն է, որը ծառայություններ է մատուցում գեոդեզիայի, օդալուսանկարահանման, քարտեզագրման և տարածական տվյալների եռաչափ մոդելավորման ոլորտներում։

Երկուշաբթի - Ուրբաթ 09:00 - 18:00,
Շաբաթ - Կիրակի - ՓԱԿ Է

«Օրբելի եղբայրների» փողոցում գտնվող նախկին զինվորական հոսպիտալի տարածքի տեղագրական հանութագրման աշխատանքները

Երկրատարածական տեխնոլոգիաների կենտրոնի սահմանած առաջնահերթություններից է գեոդեզիական բարձր ճշտության ապահովման նպատակով նորարար տեխնոլոգիաների և լուծումների կիրառումը։
Ասվածի ապացույցն են «Օրբելի եղբայրների» փողոցում գտնվող նախկին զինվորական հոսպիտալի տարածքի տեղագրական հանութագրման աշխատանքները, որոնք իրականացրել ենք լազերային սկանավորման և գերճշգրիտ չափագրության միջոցով։
Մեր թիմի կատարած լայնածավալ աշխատանքների արդյունքում կազմվել է տարածքի հատակագիծ և եռաչափ կետերի ամպի հիման վրա կառույցի արտաքին տեսքի երկչափ գծագիր։
Մանրամասն տեղեկությունների ու պատվերների համար կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարին․ +374 93999068