Երկրատարածական տեխնոլոգիաների կենտրոնը նորարարական ընկերություն է, որը ծառայություններ է մատուցում գեոդեզիայի, օդալուսանկարահանման, քարտեզագրման և տարածական տվյալների եռաչափ մոդելավորման ոլորտներում։
Սույն թվականի նոյեմբերի 11-ին, Լոռու մարզի Հաղպատ գյուղում տեղի ունեցավ Թումանյանի անտառտնտեսություն մասնաճյուղի անտառկառավարման պլանի մշակման երկրորդ անտառաշինական խորհրդակցությունը։
Խորհրդակցության ընթացքում մեր փորձագետները ներկայացրին անտառային ֆոնդի գնահատման հիմնական ցուցանիշները և առկա փոփոխությունների բնույթը, պատճառներն ու անտառային տնտեսության վարման վերլուծության արդյունքները։
Այս և նմանօրինակ ընթացիկ աշխատանքային քննարկումներն ու հանդիպումները նպաստում են շահագրգիռ կողմերի փոխգործակցությանը և խթան են հանդիսանում անտառների արդյունավետ կառավարման համար։