Երկրատարածական տեխնոլոգիաների կենտրոնը նորարարական ընկերություն է, որը ծառայություններ է մատուցում գեոդեզիայի, օդալուսանկարահանման, քարտեզագրման և տարածական տվյալների եռաչափ մոդելավորման ոլորտներում։
Մեծ ուրախությամբ հայտնում ենք, որ Երկրատարածական տեխնոլոգիաների կենտրոնը իր կարևոր մասնակցությունն է ունեցել Բաղաբերդ ամրոցի վերականգնման աշխատանքների նախապատրաստմանը։ Վերականգնող ճարտարապետ Լևոն Վասիլյանի հետ համագործակցության շնորհիվ՝ օգտագործելով մեր ընկերության արսենալում եղած նորագույն և բարձր ճշգրտությամբ գործիքներ, փորձառու մասնագետների թիմը իրականացրել է ամրոցի ճշգրիտ թվային մոդելի ստեղծման աշխատանքներ։
Նախագծի շրջանակում իրականացվել է.
✅ Լազերային սկանավորում
✅ Օդալուսանկարահանում
✅ Եռաչափ մոդելավորում
✅ Տեղագրական հատակագծի կազմում
Աշխատանքների համար օգտագործվել են հետևյալ առաջադեմ գործիքները.
CHCNAV AlphaUni 20 լազերային սկաներ և BB4 ԱԹՍ
Leica Nova MS60 լազերային սկաներ և ռոբոտ տախեոմետր
CHCNAV RS10 SLAM սկաներ
DJI Mavic 3 Enterprise ԱԹՍ
Այս տեխնոլոգիաներն ապահովել են բարձր ճշգրտությամբ տվյալներ և մանրամասներ՝ թույլ տալով հավաքել առավել բարդ և մանրամասն չափումներ, որոնք էական նշանակություն ունեն հին կառույցների վերականգնման համար։
Բաղաբերդի վերականգնման աշխատանքները մեր պատմամշակութային ժառանգության պահպանման կարևոր քայլերից են։ Կիրառված գործիքներն ու մեթոդները հնարավորություն են տվել իրականացնել աշխատանքները բարձր արդյունավետությամբ՝ նպաստելով ամրոցի պահպանմանը և ապագա սերունդներին փոխանցմանը։
Շարունակում ենք աջակցել նմանօրինակ կարևոր ծրագրերին՝ կիրառելով մեր լավագույն ռեսուրսներն ու փորձառությունը։