Երկրատարածական տեխնոլոգիաների կենտրոնը նորարարական ընկերություն է, որը ծառայություններ է մատուցում գեոդեզիայի, օդալուսանկարահանման, քարտեզագրման և տարածական տվյալների եռաչափ մոդելավորման ոլորտներում։
Երկրատարածական տեխնոլոգիաների կենտրոնի թիմը օգոստոսի 18-ին տոնեց ընկերության հիմնադրման 3-րդ տարեդարձը։🎉
Այս շրջանը եղել է կայացման ժամանակահատված` հագեցած և՛ փորձություններով, և՛ ձեռքբերումներով։
Մենք ներկայացնում ենք տեխնոլոգիաներ, մատուցում ծառայություններ, որոնք օգնում են մեր գործընկերներին ունենալ որակյալ և ճշգրիտ տարածական տվյալներ։ Մենք երախտապարտ ենք մեր հաճախորդներին՝ երեք տարի անընդմեջ մեզ վստահելու համար և շնորհակալ ենք մեր թիմին` այն ջանքերի համար, որ միասին ներդրել ենք բազմասպեկտր ծառայությունների մատուցման համար, որոնք ուղենշային են ոլորտի զարգացման համար։
Մենք բազմաթիվ մտահղացումներ ունենք և քայլ առ քայլ իրագործում ենք դրանք։