Երկրատարածական տեխնոլոգիաների կենտրոնը նորարարական ընկերություն է, որը ծառայություններ է մատուցում գեոդեզիայի, օդալուսանկարահանման, քարտեզագրման և տարածական տվյալների եռաչափ մոդելավորման ոլորտներում։
Այսօր մեր թիմը նշում է Ընկերության գործունեության 2 տարին։
Մենք շնորհակալություն ենք հայտնում մեր բոլոր գործընկերներին շարունակական համագործակցության համար և վստահեցնում, որ յուրաքանչյուր նախագիծ մեր կողմից իրականացվում է առանձնակի սիրով և պատասխանատվությամբ։
Մեր կազմակերպության ձեռքբերումների հիմքում բարձրորակ մասնագետների թիմային աշխատանքն է, որի շնորհիվ ձևավորվել է կազմակերպության միասնական ոգին և անընդհատ կատարելագործվելու ձգտումը։