Երկրատարածական տեխնոլոգիաների կենտրոնը նորարարական ընկերություն է, որը ծառայություններ է մատուցում գեոդեզիայի, օդալուսանկարահանման, քարտեզագրման և տարածական տվյալների եռաչափ մոդելավորման ոլորտներում։

Երկուշաբթի - Ուրբաթ 09:00 - 18:00,
Շաբաթ - Կիրակի - ՓԱԿ Է

Դիլիջանի տեղագրական հանութագրման հաջող փորձ

Սիրով կիսվում ենք մեր հերթական տեղագրական հանութագրման աշխատանքային փորձով՝ իրականացված Դիլիջան քաղաքում։ Այս գործընթացում կիրառվել են ժամանակակից գեոդեզիական սարքավորումներ՝ տվյալների հավաքագրմամբ և ինտեգրմամբ։ Հանութագրման ենթակա տարածքում իրականացվել է լազերային սկանավորում և օդալուսանկարահանում AU20 լազերային սկանավորման համակարգի և BB4 անօդաչու թռչող սարքի միջոցով։ Դժվարամատչելի տարածքների հանութագրումը կատարվել է MS60 ռոբոտիկ տախեոմետրի միջոցով։ Ստորգետնյա ենթակառուցվածքների հանութագրումն իրականացվել է Leica GS18 ռովերի և լազերային հեռաչափի միջոցով։ Հանութագրման գործընթացը իրականացվել է բարձր ճշգրտությամբ և ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ, ինչի արդյունքում ապահովվել է ենթակառուցվածքների և տարածքների ամբողջական և ճշգրիտ հանութագրում։

Այս աշխատանքը ևս մեկ կարևոր քայլ է տեղանքի և ինժեներական ենթակառուցվածքների տեղագրական հանութագրման գործընթացում՝ համատեղելով պրոֆեսիոնալ մոտեցումը և նորագույն տեխնոլոգիաները։