Երկրատարածական տեխնոլոգիաների կենտրոնը նորարարական ընկերություն է, որը ծառայություններ է մատուցում գեոդեզիայի, օդալուսանկարահանման, քարտեզագրման և տարածական տվյալների եռաչափ մոդելավորման ոլորտներում։
Սույն թվականի հուլիսի 25 -ին Լոռու մարզի Վանաձոր քաղաքում տեղի ունեցավ Թումանյանի անտառտնտեսության անտառկառավարման պլանի շրջակա միջավայրի վրա ազդեցության ռազմավարական գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային լսում։
Հանդիպմանը մասնակցում էին Լոռու մարզպետարանի աշխատակիցները, Հայանտառ ՊՈԱԿ-ի, ՇՄՆ Էկոպարեկային ծառայության և անտառտնտեսության մասնագետները, հարակից համայնքների ներկայացուցիչները, էկոլոգիական ուղղվածություն ունեցող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ և այ շահագրգիռ անձինք։
Շնորհակալություն ենք հայտնում բոլոր մասնակիցներին ակտիվ և արդյունավետ քննարկումների համար։