Երկրատարածական տեխնոլոգիաների կենտրոնը նորարարական ընկերություն է, որը ծառայություններ է մատուցում գեոդեզիայի, օդալուսանկարահանման, քարտեզագրման և տարածական տվյալների եռաչափ մոդելավորման ոլորտներում։
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին ՀՀ օրենքի (2014) հունիսի 21-ի ՀՕ- 110-0 Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին [փոփոխությունները 2023 թ. մայիսի 3] Օրենքով և ՀՀ կառավարության 28 դեկտեմբերի 2023 թ. «Հայաստանի Հանարապետության կառավարության 2014 թ. նոյեմբերի 19-ի N 1325-0 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N2343-0 որոշմամբ սահմանված կարգի համաձայն՝ 2024 թվականի հուլիսի 25-ին, ժամը 12։00-ին ՀՀ Լոռու մարզպետարանում (Վանաձոր Հայքի հրպ. 1)
տեղի կունենա «ՀԱՅԱՆՏԱՌ» ՊՈԱԿ-ի «Թումանյանի անտառտնտեսություն» մասնաճյուղի անտառկառավարման պյանի շրջակա միջավայրի ազդեցության ռազմավարական գնահատման (ՇՍԱՌԳ) հաշվետվության վերաբերյալ հանրային լսում:
ՀՀ կառավարության 28 դեկտեմբերի 2023 թ. «Հայաստանի Հանարապետության կառավարության 2014 թ. նոյեմբերի 19-ի N 1 325-0 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N2343-0 որոշմամբ սահմանված ժամկետներում հաշվետվության վերաբերյալ առաջարկություններն ու դիտողությունները գրավոր կարող են ներկայացվել ՇՄՆ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության վարձաքննական կենտրոն» ՊՈԱԿ: Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), բ. Երեւան, Բուզանդի 1/3 հասցեում, 011 220217: