Երկրատարածական տեխնոլոգիաների կենտրոնը նորարարական ընկերություն է, որը ծառայություններ է մատուցում գեոդեզիայի, օդալուսանկարահանման, քարտեզագրման և տարածական տվյալների եռաչափ մոդելավորման ոլորտներում։

Երկուշաբթի - Ուրբաթ 09:00 - 18:00,
Շաբաթ - Կիրակի - ՓԱԿ Է

Շրջակա միջավայրի ազդեցության գնահատման հաշվետվության դրական եզրակացություն

Մեծ ուրախությամբ տեղեկացնում ենք, որ ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունը դրական եզրակացություն է տվել Վայոց ձորի անտառտնտեսության անտառկառավարման պլանի շրջակա միջավայրի ազդեցության գնահատման հաշվետվությանը (ՇՄԱԳ)։

Շուրջ մեկ տարի տևած նախագիծը, մեծ եռանդ ու խիստ ոլորտային փորձառություն պահանջող աշխատանքները՝ մեր մասնագետներն իրականացրել են ամենայն պատասխանատվությամբ։ Եվ այսօր, հպարտությամբ նայելով մեր անցած ուղուն, ցանկանում ենք շնորհակալություն հայտնել մեր մասնագետներին՝ պատասխանատու մոտեցման և կատարած նվիրական աշխատանքների համար։

Շնորհակալություն ենք հայտնում նաև մեր բոլոր գործընկերներին՝ փոխգործունակ ու արդյունավետ համագործակցության համար։
Մենք վստահ ենք, որ յուրաքանչյուր ոլորտում մասնագետների սրտացավ մոտեցումը խթան և հենասյուն կհանդիսանա մեր պետության զարգացման։