Երկրատարածական տեխնոլոգիաների կենտրոնը նորարարական ընկերություն է, որը ծառայություններ է մատուցում գեոդեզիայի, օդալուսանկարահանման, քարտեզագրման և տարածական տվյալների եռաչափ մոդելավորման ոլորտներում։

Երկուշաբթի - Ուրբաթ 09:00 - 18:00,
Շաբաթ - Կիրակի - ՓԱԿ Է

Հանդիպում՝ «Կիբերանվտանգության և հարձակման ռիսկերի ներածություն» թեմայով

Երկրատարածական տեխնոլոգիաների կենտրոնում անցկացրեցինք թիմային հանդիպում, որտեղ մեր թիմակից Արամ Աբովյանը ներկայացրեց կիբերանվտանգության կարևորագույն ասպեկտները։ 📡💻

Հանդիպման ընթացքում քննարկվեցին՝

  • Մարդկային գործոնի ազդեցությունը կիբերանվտանգության վրա
  • Հարձակման տեսակները՝ phishing, malware, DDoS, սոցիալական ինժեներիա
  • Գաղտնաբառերի պաշտպանությունն ու տվյալների արտահոսքի կանխարգելումը
  • Հեռարձակումների ֆինանսական վնասները և հետևանքները
  • Իրազեկվածության մակարդակի բարձրացման անհրաժեշտությունը
  • Տվյալների արխիվացման և անվտանգ փոխանակման մեթոդները



Այս հանդիպումը կնպաստի ընկերության կիբերանվտանգության մակարդակի բարձրացմանը, կուժեղացնի տվյալների պաշտպանության մեխանիզմները և կբարելավի աշխատանքային գործընթացների արդյունավետությունը։

🔐 Կիբերանվտանգությունը բոլորիս խնդիրն է, և դրա մասին տեղեկացված լինելը կարող է օգնել մեզ խուսափել մեծ ռիսկերից՝ ապահովելով մեր ընկերության պաշտպանվածությունն ու կայուն զարգացումը։