Երկրատարածական տեխնոլոգիաների կենտրոնը նորարարական ընկերություն է, որը ծառայություններ է մատուցում գեոդեզիայի, օդալուսանկարահանման, քարտեզագրման և տարածական տվյալների եռաչափ մոդելավորման ոլորտներում։

Երկուշաբթի - Ուրբաթ 09:00 - 18:00,
Շաբաթ - Կիրակի - ՓԱԿ Է

Թունելների լազերային սկանավորում

Լազերային սկանավորումը Հայաստանի թունելներում այլևս իրականություն է։
Երկրատարածական տեխնոլոգիաների կենտրոնն իրականացրեց Պուշկինի թունելի լազերային սկանավորման աշխատանքը:

Ընդհանուր առմամբ, թունելների հանութագրումը գեոդեզիստների համար բավական խնդրահարույց աշխատանք է` հաշվի առնելով մեքենաների շարժի ինտենսիվությունը և այլ մասնագիտական խնդիրներ։ Ամեն մի կետը, բացի ստացված x, y, z կոորդինատներից ունի նաև ինտենսիվության և իրական գույնի պարամետրեր։

Լազերային սկանավորման առավելությունները շատ են, ներառյալ՝ առանց կոնտակտի հանութագրում, մանրամասնեցման աննախադեպ մակարդակ, արագություն, բարձր ճշտություն և մեծ տարածքների հանութագրում։ Թունելներում լազերային սկանավորման միջոցով հնարավոր է ստանալ չափերի, դեֆորմացիաների ձևերի, փոփոխությունների վերաբերյալ և այլ տվյալներ։ Մենք պատրաստ ենք աջակից լինել նաև ձեր նախագծերում։ +374 93 22 97 23
+374 93 22 97 23