Երկրատարածական տեխնոլոգիաների կենտրոնը նորարարական ընկերություն է, որը ծառայություններ է մատուցում գեոդեզիայի, օդալուսանկարահանման, քարտեզագրման և տարածական տվյալների եռաչափ մոդելավորման ոլորտներում։

Երկուշաբթի - Ուրբաթ 09:00 - 18:00,
Շաբաթ - Կիրակի - ՓԱԿ Է

GeoTAK ծրագրի ամփոփիչ համաժողով

Մեծ ուրախությամբ հայտնում ենք, որ Երկրատարածական տեխնոլոգիաների կենտրոնը շարունակում է համագործակցել կրթական հաստատությունների հետ։

Այս համագործակցությունների շրջանակում մասնակցություն ունեցանք Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում կազմակերպված GeoTAK ծրագրի ամփոփիչ համաժողովին։

Համաժողովի ընթացքում մեր թիմակից Մարիամ Պետրոսյանը ներկայացրեց ընկերության կողմից տարբեր նախագծերում կիրառված նորարար մեթոդներն ու տեխնոլոգիաները և անդրադարձավ լազերային սկանավորման առավելություններին։

Շնորհակալություն ենք հայտնում համաժողովի կազմակերպիչներին և ևս մեկ անգամ ընդգծում ենք տարբեր կրթական հաստատությունների հետ համագործակցության պատրաստակամությունը։