Երկրատարածական տեխնոլոգիաների կենտրոնը նորարարական ընկերություն է, որը ծառայություններ է մատուցում գեոդեզիայի, օդալուսանկարահանման, քարտեզագրման և տարածական տվյալների եռաչափ մոդելավորման ոլորտներում։
Հարգելի՛ ԱՏՀ մասնագետներ,
Սրտանց շնորհավորում ենք մասնագիտական տոնի առթիվ՝ մաղթելով նորանոր հաջողություններ և ձեռքբերումներ։
Այս օրը ևս մեկ առիթ է արժևորելու աշխարհագրական տեղեկատվական համակարգերի (ԱՏՀ) կարևորությունն ու նշանակությունը և գնահատելու ոլորտի մասնագետների դերը տարածական պլանավորման, վերլուծությունների ու հետազոտությունների իրականացման արդյունավետ լուծումների մշակման գործում։