Երկրատարածական տեխնոլոգիաների կենտրոնը նորարարական ընկերություն է, որը ծառայություններ է մատուցում գեոդեզիայի, օդալուսանկարահանման, քարտեզագրման և տարածական տվյալների եռաչափ մոդելավորման ոլորտներում։
Հարգելի՛ ԱՏՀ մասնագետներ,
Սրտանց շնորհավորում ենք բոլորիդ մասնագիտական տոնի առթիվ և մաղթում նորանոր ձեռքբերումներ և հաջողություններ։
Տոնական այս օրն առիթ է վերաարժևորելու ձեր առանցքային դերը տարածական տվյալների կառավարման, վերլուծության և վիզուալիզացիայի գործում՝ միտված տարբեր ոլորտներում որոշումների կայացմանն ու բարդ խնդիրների լուծմանը։
Առանձնահատուկ շնորհավորում և շնորհակալություն ենք հայտնում մեր թիմի աշխատակիցներին՝ մեծ նվիրումով ու պատասխանատվությամբ աշխատանքների իրականացան և ոլորտի զարգացման մեջ շարունակական ներդրում ունենալու համար։