Երկրատարածական տեխնոլոգիաների կենտրոնը նորարարական ընկերություն է, որը ծառայություններ է մատուցում գեոդեզիայի, օդալուսանկարահանման, քարտեզագրման և տարածական տվյալների եռաչափ մոդելավորման ոլորտներում։

Երկուշաբթի - Ուրբաթ 09:00 - 18:00,
Շաբաթ - Կիրակի - ՓԱԿ Է

Գեոդեզիական աշխատանքներ խիստ լեռնային պայմաններում

Համատեղելով բնական ներդաշնակ գեղեցկությունը ճշգրիտ գեոդեզիական աշխատանքների հետ՝ 2024 թվականը մեկնարկեցինք բարձունքում:

Տարեսկիզբը խոստումնալից էր Երկրատարածական տեխնոլոգիաների կենտրոնի համար․ աննկարագրելի են այն էմոցիաները, որոնք ունեցանք այս հրաշագեղ տեսարանում գեոդեզիական աշխատանքների իրականացման ժամանակ։

Ստեղծագործելու, առաջ շարժվելու և կատարելագործվելու մոտիվացիայի աղբյուր էր այս ձնառատ, գեղատեսիլ տեսարանը, և իհարկե ապացույց, որ ցանկացած դժվարություն հաղթահարելի է՝ մեծ ցանկության ու պատասխանատու մոտեցման միջոցով։