Երկրատարածական տեխնոլոգիաների կենտրոնը նորարարական ընկերություն է, որը ծառայություններ է մատուցում գեոդեզիայի, օդալուսանկարահանման, քարտեզագրման և տարածական տվյալների եռաչափ մոդելավորման ոլորտներում։

Երկուշաբթի - Ուրբաթ 09:00 - 18:00,
Շաբաթ - Կիրակի - ՓԱԿ Է

💡Ինչպես գիտենք, արդեն գրեթե մեկ տարի է ԵՏԿ-ն հանդիսանում է ոլորտի ամենահեղինակավոր միջազգային կազմակերպություններից մեկի՝ Գեոդեզիստների միջազգային ֆեդերացիայի (FIG) կորպորատիվ անդամ։

🚀Այս համագործակցությունը կարևոր է մեզ համար, քանի որ այն հնարավորություն է տալիս ոչ միայն լինելու մասնագիտական համայնքի մաս, այլ նաև աջակցում է մեր աշխատակիցների մասնագիտական և ակադեմիական գործունեության լավարկմանը։📈

 

🌍Այս շրջանակում ԵՏԿ-ի տնօրեն Արամ Ստեփանյանն աշխատանքային հանդիպում է ունեցել FIG-ի ներկայացուցիչ Ելենա Բուշի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են համագործակցության հետագա զարգացման, մասնագիտական փորձի փոխանակման, ինչպես նաև միջազգային ծրագրերին ու միջոցառումներին ԵՏԿ-ի առավել ակտիվ մասնակցության հնարավորություններին վերաբերող հարցեր։