Երկրատարածական տեխնոլոգիաների կենտրոնը նորարարական ընկերություն է, որը ծառայություններ է մատուցում գեոդեզիայի, օդալուսանկարահանման, քարտեզագրման և տարածական տվյալների եռաչափ մոդելավորման ոլորտներում։
Երկրատարածական տեխնոլոգիաների կենտրոնն ուրախությամբ տեղեկացնում է, որ ավարտին մոտեցավ ևս մեկ կարևոր նախաձեռնություն՝ ուղղված ՀՀ Արմավիրի, Արագածոտնի, Արարատի, Կոտայքի, Գեղարքունիքի, Շիրակի, Վայոց Ձորի և Լոռու մարզերի թվով 100 դպրոցների աշխարհագրական լաբորատորիաների համալրմանը։
ՀՀ ԿԳՄՍՆ «Կրթական ծրագրերի կենտրոն» ՊՀ-ի հետ համագործակցության շրջանակներում, շուրջ մեկ տարի՝ մեծ պատասխանատվությամբ և պատրաստակամությամբ, մեր աշխատանքային թիմը՝ փորձագիտական խմբի աջակցությամբ և խորհրդատվությամբ, կազմել և հրատարակել է Հայաստանի և աշխարհի վերաբերյալ 13 տեսակի քարտեզներ։ Մասնավորապես կազմվել են Հայկական լեռնաշխարհի ընդհանուր աշխարհագրական քարտեզը, աշխարհի քաղաքական, ֆիզիկական, թեմատիկ քարտեզներ, տեղագրական քարտեզներ և հատակագծեր։
Նշենք, որ դպրոցների աշխարհագրական լաբորատորիաները քարտեզներով համալրվում են ոչ հաճախ, իսկ վերոնշյալ քարտեզների մի մասը նորանկախ Հայաստանում հրատարակվում և դպրոցներին տրամադրվում է առաջին անգամ։
Երկրատարածական տեխնոլոգիաների կենտրոնը երախտապարտ է աշխատանքում ներգրավված քարտեզագիրներին և փորձագետներին՝ կատարված հսկայածավալ և հայրենանվեր աշխատանքի համար։ Համոզված ենք, որ այս քարտեզների շնորհիվ դպրոցներում կվերաիմաստավորվի և առավել արդյունավետ կդառնա «Աշխարհագրություն» առարկայի դասավանդումն ու ուսումնառությունը։
Հ․Գ․ Ի թիվս այլ կարևոր նախաձեռնությունների, մենք առանձնահատուկ կարևորում ենք այս նախագիծը և շնորհակալ ենք դպրոցներին մեծ ոգևորության և հուզումնալից հետադարձ կապի համար։
Մենք հավատում ենք, որ այս ռեսուրսները կվերասահմանեն և կբարձրացնեն Աշխարհագրության ուսուցումն ու ուսուցումը դպրոցներում՝ դարձնելով այն ավելի արդյունավետ, քան երբևէ: