Երկրատարածական տեխնոլոգիաների կենտրոնը նորարարական ընկերություն է, որը ծառայություններ է մատուցում գեոդեզիայի, օդալուսանկարահանման, քարտեզագրման և տարածական տվյալների եռաչափ մոդելավորման ոլորտներում։
Ուրախ ենք տեղեկացնել, որ «Երկրատարածական տեխնոլոգիաների կենտրոն» ՍՊԸ-ի կողմից մշակված «Թումանյանի անտառատնտեսություն» մասնաճյուղի ☘️ 2024-2033թթ. անտառկառավարման պլանի ՇՄԱՌԳ և փորձաքննության արդյունքներով տրվել է պետական փորձաքննական դրական եզրակացություն:
Եվս մեկ անգամ շնորհակալություն ենք հայտնում Անտառային կոմիտեին, «Հայանտառ» ՊՈԱԿ-ին, աշխատանքում ընդգրկված փորձագետներին, պետական կառավարման և ինքնակառավարման մարմիններին արդյունավետ համագործակցության համար: