Երկրատարածական տեխնոլոգիաների կենտրոնը նորարարական ընկերություն է, որը ծառայություններ է մատուցում գեոդեզիայի, օդալուսանկարահանման, քարտեզագրման և տարածական տվյալների եռաչափ մոդելավորման ոլորտներում։

Երկուշաբթի - Ուրբաթ 09:00 - 18:00,
Շաբաթ - Կիրակի - ՓԱԿ Է

LIDAR- ի կիրառումը հանքարդյունաբերության մեջ

Շարունակելով ներկայացնել LIDAR (Light Detection and Ranging) տեխնոլոգիայի կարևորությունն ու հնարավորություններն՝ այս անգամ անդրադառնում ենք լազերային սկանավորման կիրառությանը հանքարդյունաբերության ոլորտում:

Լազերային սկանավորման միջոցով մենք կարող ենք ռեկորդային արագությամբ՝ աներևակայելի կարճ ժամանակահատվածում ստեղծել տեղանքի՝ բարձր ճշտության մոդելներ:

Պարզապես պատկերացրեք, 100 ՀԵԿՏԱՐ ՏԱՐԱԾՔԻ ՌԵԼԻԵՖԻ ԹՎԱՅԻՆ ՄՈԴԵԼ՝ ԸՆԴԱՄԵՆԸ 2 ՕՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ:
Այո՛, սա արդեն իրականություն է։

LIDAR տեխնոլոգիայի միջոցով բարձրանում է տվյալների հավաքագրման, մշակման և ցուցադրման գործընթացների արագությունն ու ճշտությունը։ Արդյունքում հանքարդյունաբերության ոլորտի կառավարումը դառնում է առավել արդյունավետ՝ նպաստելով ճշգրիտ տվյալների հիման վրա որոշումների կայացմանը։

LIDAR տեխնոլոգիայի կիրառության ուղղություններն արագորեն ընդլայնվում են՝ հնարավոր ռիսկերի բացահայտումից մինչև ոլորտի ռազմավարության օպտիմալացում՝ ճանապարհ հարթելով հանքարդյունաբերության ոլորտի ավելի խելացի կառավարման ու զարգացման համար։