Երկրատարածական տեխնոլոգիաների կենտրոնը նորարարական ընկերություն է, որը ծառայություններ է մատուցում գեոդեզիայի, օդալուսանկարահանման, քարտեզագրման և տարածական տվյալների եռաչափ մոդելավորման ոլորտներում։
Ուրախ ենք տեղեկացնել, որ շարունակելով համագործակցությունը ՀՀ ՇՄՆ Անտառային կոմիտեի հետ՝ կիրականացնենք ‹‹Թումանյանի անտառտնտեսություն›› մասնաճյուղի առաջիկա 10 տարիների անտառկառավարման պլանի մշակման աշխատանքները։
Կարևորելով անտառկառավարման պլանի դերն ու նշանակությունը՝ անտառների կայուն կառավարման, զարգացման և պահպանման համար, մեր փորձառու և հմուտ մասնագետների թիմը անտառաշինական նախագծի մշակման ողջ գործընթացը կիրականացնի նորարարական մոտեցումներով և մեթոդներով։
Նախագծի վերաբերյալ հետագա թարմացումներին կարող եք ծանոթանալ հետևելով ընկերության սոցիալական էջերին։