Երկրատարածական տեխնոլոգիաների կենտրոնը նորարարական ընկերություն է, որը ծառայություններ է մատուցում գեոդեզիայի, օդալուսանկարահանման, քարտեզագրման և տարածական տվյալների եռաչափ մոդելավորման ոլորտներում։
Այս շրջանակում օգոստոսի 10-ին ԵՏԿ-ում տեղի ունեցավ ISO 9001:2015 Որակի կառավարման համակարգին նվիրված հանդիպում-քննարկում։
🧩 Հանդիպման ընթացքում ԵՏԿ-ի Որակի պատասխանատու Լուսինե Եղիյանը ներկայացրեց Որակի կառավարման համակարգի ներդրման և ինտեգրման ընթացքը, Ընկերության կողմից սահմանված որակի նպատակները, ինչպես նաև համակարգի շարունակական բարելավմանն ուղղված առաջիկա քայլերն ու անելիքները։
Քննարկվեց նաև ներդրված ISO 9001:2015-ի կարևորությունը՝ ծառայությունների որակի, ընկերության վստահելիության և հեղինակության բարձրացման գործում։