Երկրատարածական տեխնոլոգիաների կենտրոնը նորարարական ընկերություն է, որը ծառայություններ է մատուցում գեոդեզիայի, օդալուսանկարահանման, քարտեզագրման և տարածական տվյալների եռաչափ մոդելավորման ոլորտներում։

Երկուշաբթի - Ուրբաթ 09:00 - 18:00,
Շաբաթ - Կիրակի - ՓԱԿ Է

🤝 Այս տարի եվս ԵՏԿ-ն միջազգային սերտիֆիկացման մարմնի MSECB-ի կողմից ստացել է ISO 9001:2015 «Որակի կառավարման համակարգի» սերտիֆիկատ` շարունակելով մնալ ՀՀ գեոդեզիայի, քարտեզագրության եվ երկրատարածական տեխնոլոգիաների ոլորտում այն ունեցող միակ կազմակերպությունը։

Այս շրջանակում օգոստոսի 10-ին ԵՏԿ-ում տեղի ունեցավ ISO 9001:2015 Որակի կառավարման համակարգին նվիրված հանդիպում-քննարկում։

 

🧩 Հանդիպման ընթացքում ԵՏԿ-ի Որակի պատասխանատու Լուսինե Եղիյանը ներկայացրեց Որակի կառավարման համակարգի ներդրման և ինտեգրման ընթացքը, Ընկերության կողմից սահմանված որակի նպատակները, ինչպես նաև համակարգի շարունակական բարելավմանն ուղղված առաջիկա քայլերն ու անելիքները։

 

Քննարկվեց նաև ներդրված ISO 9001:2015-ի կարևորությունը՝ ծառայությունների որակի, ընկերության վստահելիության և հեղինակության բարձրացման գործում։