Երկրատարածական տեխնոլոգիաների կենտրոնը նորարարական ընկերություն է, որը ծառայություններ է մատուցում գեոդեզիայի, օդալուսանկարահանման, քարտեզագրման և տարածական տվյալների եռաչափ մոդելավորման ոլորտներում։
🚀Այս համագործակցությունը կարևոր է մեզ համար, քանի որ այն հնարավորություն է տալիս ոչ միայն լինելու մասնագիտական համայնքի մաս, այլ նաև աջակցում է մեր աշխատակիցների մասնագիտական և ակադեմիական գործունեության լավարկմանը։📈
🌍Այս շրջանակում ԵՏԿ-ի տնօրեն Արամ Ստեփանյանն աշխատանքային հանդիպում է ունեցել FIG-ի ներկայացուցիչ Ելենա Բուշի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են համագործակցության հետագա զարգացման, մասնագիտական փորձի փոխանակման, ինչպես նաև միջազգային ծրագրերին ու միջոցառումներին ԵՏԿ-ի առավել ակտիվ մասնակցության հնարավորություններին վերաբերող հարցեր։