Երկրատարածական տեխնոլոգիաների կենտրոնում մեկնարկել են վերապատրաստման դասընթացները։ Դասընթացների շրջանակում կենտրոնը հյուրընկալել է «Ինգենիում» կազմակերպությանը։

Առաջին դասընթացը նվիրված էր «Տվյալներ և տեղեկատվություն» թեմային՝ մասնավորապես տվյալների հավաքագրման մեթոդներին, դրանց ստանդարտացման առանձնահատկություններին, ինչպես նաև քարտեզագրական և տարածական տվյալների կառավարման ու համակարգման գործընթացներին։
Հանդիպումը անցավ ջերմ և ինտերակտիվ մթնոլորտում, որի ընթացքում տեղի ունեցան բովանդակային մասնագիտական քննարկումներ և փորձի փոխանակում։
Այս գործընթացը նպատակ ունի ամրապնդել մեր մասնագիտական գիտելիքները և սահմանել որակի նոր՝ ավելի բարձր չափորոշիչներ։