Երկրատարածական տեխնոլոգիաների կենտրոնը նորարարական ընկերություն է, որը ծառայություններ է մատուցում գեոդեզիայի, օդալուսանկարահանման, քարտեզագրման և տարածական տվյալների եռաչափ մոդելավորման ոլորտներում։

Երկուշաբթի - Ուրբաթ 09:00 - 18:00,
Շաբաթ - Կիրակի - ՓԱԿ Է

🎓 ԵՏԿ-ում մեկնարկել են վերապատրաստման դասընթացներ

Երկրատարածական տեխնոլոգիաների կենտրոնում մեկնարկել են վերապատրաստման դասընթացները։ Դասընթացների շրջանակում կենտրոնը հյուրընկալել է «Ինգենիում» կազմակերպությանը։
📊 Առաջին դասընթացը նվիրված էր «Տվյալներ և տեղեկատվություն» թեմային՝ մասնավորապես տվյալների հավաքագրման մեթոդներին, դրանց ստանդարտացման առանձնահատկություններին, ինչպես նաև քարտեզագրական և տարածական տվյալների կառավարման ու համակարգման գործընթացներին։
Հանդիպումը անցավ ջերմ և ինտերակտիվ մթնոլորտում, որի ընթացքում տեղի ունեցան բովանդակային մասնագիտական քննարկումներ և փորձի փոխանակում։
📌Վերապատրաստման դասընթացները կրելու են շարունակական բնույթ՝ ընդգրկելով թվային տվյալները, համակարգչային գրաֆիկան և այլ արդիական ուղղություններ։
Այս գործընթացը նպատակ ունի ամրապնդել մեր մասնագիտական գիտելիքները և սահմանել որակի նոր՝ ավելի բարձր չափորոշիչներ։