Երկրատարածական տեխնոլոգիաների կենտրոնը նորարարական ընկերություն է, որը ծառայություններ է մատուցում գեոդեզիայի, օդալուսանկարահանման, քարտեզագրման և տարածական տվյալների եռաչափ մոդելավորման ոլորտներում։

Երկուշաբթի - Ուրբաթ 09:00 - 18:00,
Շաբաթ - Կիրակի - ՓԱԿ Է

📍 Աշխատանքային այց ԵՏԿ-ում|CHCNAV 🤝 ԵՏԿ

Աշխատանքային այցով Երկրատարածական տեխնոլոգիաների կենտրոնում էին Հայաստանում Չինաստանի առաջատար CHCNAV | CHC Navigation ընկերության պաշտոնական ներկայացուցիչ Neometric ընկերության աշխատակիցները, ինչպես նաև CHCNAV-ի տարածաշրջանային վաճառքի մենեջեր Լունա Լուոն։
📌Այցի ընթացքում ծանոթացան ԵՏԿ-ի ընթացիկ ծրագրերին, կիրառվող սարքավորումներին և իրականացվող աշխատանքների բարձր ճշտությանը։
❗Կենտրոնին ներկայացվեց CHCNAV-ի նորագույն լուծումները և սարքավորումները, մասնավորապես՝ ViLi i100 Visual-LiDAR GNSS RTK Receiver սարքավորումը, դրա տեխնիկական հնարավորություններն ու կիրառման առավելությունները, ինչպես նաև իրականացվեց գործնական փորձարկում։
🛰️ԵՏԿ-ն արդեն իսկ համալրված է CHCNAV-ի ժամանակակից գործիք-սարքավորումներով և շարունակաբար կատարելագործում է իր տեխնիկական բազան՝ բարձրացնելով իրականացվող աշխատանքների արդյունավետությունն ու ճշգրտությունը։
✔️Մենք կարևորում ենք գործընկերների հետ ձևավորված կայուն և հուսալի համագործակցությունը։