Աշխատանքային այցով Երկրատարածական տեխնոլոգիաների կենտրոնում էին Հայաստանում Չինաստանի առաջատար CHCNAV | CHC Navigation ընկերության պաշտոնական ներկայացուցիչ Neometric ընկերության աշխատակիցները, ինչպես նաև CHCNAV-ի տարածաշրջանային վաճառքի մենեջեր Լունա Լուոն։

Կենտրոնին ներկայացվեց CHCNAV-ի նորագույն լուծումները և սարքավորումները, մասնավորապես՝ ViLi i100 Visual-LiDAR GNSS RTK Receiver սարքավորումը, դրա տեխնիկական հնարավորություններն ու կիրառման առավելությունները, ինչպես նաև իրականացվեց գործնական փորձարկում։