Երկրատարածական տեխնոլոգիաների կենտրոնը նորարարական ընկերություն է, որը ծառայություններ է մատուցում գեոդեզիայի, օդալուսանկարահանման, քարտեզագրման և տարածական տվյալների եռաչափ մոդելավորման ոլորտներում։
Ուրախ ենք տեղեկացնել մեր նոր ծառայության առաջարկի՝ փակ տարածքների 3D լազերային սկանավորման մասին։
Նորարար այս 3D սկանավորման տեխնոլոգիան հնարավորություն է ընձեռում հնարավոր ամենասեղմ ժամկետներում ստանալ մանրամասն և ճշգրիտ տեղեկատվություն շենքերի, քարանձավերի և թունելների ներքին կառուցվածքների վերաբերյալ։ ️️♂️
Ի տարբերություն ավանդական երկչափ մոդելների, սկանավորման արդյունքում ստեղծված 3D թվային մոդելներն ապահովում են ֆիզիկական տարածությունների համապարփակ 360 աստիճանի տեսարան:
Տվյալների օգտագործման, տեղեկատվության մշակման եղանակների կամ պատվերների վերաբերյալ հարցումների համար խնդրում ենք զանգահարել հետևյալ հեռախոսահամարին՝ +37493999068 կամ գրել՝ centregeospatial@gmail.com էլ․ հասցեին :