Երկրատարածական տեխնոլոգիաների կենտրոնը նորարարական ընկերություն է, որը ծառայություններ է մատուցում գեոդեզիայի, օդալուսանկարահանման, քարտեզագրման և տարածական տվյալների եռաչափ մոդելավորման ոլորտներում։

Երկուշաբթի - Ուրբաթ 09:00 - 18:00,
Շաբաթ - Կիրակի - ՓԱԿ Է

📣Լավ լուրերի շարքից , 2026 թ․-ի ապրիլի 29-ին «Երկրատարածական տեխնոլոգիաների կենտրոն» ՍՊԸ-ի եվ «Երեվանի պետական հումանիտար տեխնիկական քոլեջ» միջեվ ստորագրվել է համագործակցության հուշագիր:

Սույն հուշագրի շրջանակներում «Երևանի պետական հումանիտար տեխնիկական քոլեջ»-ի ուսանողները հնարավորթյուն կստանան իրենց ուսումնական, արտադրական և նախաավարտական պրակտիկաներ անցկացնել Երկրատարածական տեխնոլոգիաների կենտրոնում։
Ուսանողները իրական նախագծերի միջոցով կծանոթանան գեոդեզիական, քարտեզագրական, օդալուսանկարահանման, և այլ մասնագիտական աշխատանքներին, դրանց մշակման և վերլուծության համար կիրառվող ծրագրային փաթեթներին և մեթոդներին։ Հուշագրի ստորագրումից հետո, մեր գործընկերները հնարավորություն ունեցան շրջայց կատարել Ընկերությունում, որի ըթնացքում ավելի մանրամասն ծանթացան վերջինիս գործունեությանը և իրականացվող նախագծերին։
Երկրատարածական տեխնոլոգիաների կենտրոնը մշտապես հետևում է ոլորտային կրթական զարգացումներին և կարևորում է կրթական հաստատությունների հետ շարունակական և կայուն համագործակցությունը, քանի որ այն հնարավորություն է տալիս լավարկելու կրթական ոլորտը։ Այս համագործակցությունը կամրջում է տեսական գիտելիքն ու գործնական փորձը՝ ձևավորելով ապագա մասնագիտական ներուժ։