Երկրատարածական տեխնոլոգիաների կենտրոնը նորարարական ընկերություն է, որը ծառայություններ է մատուցում գեոդեզիայի, օդալուսանկարահանման, քարտեզագրման և տարածական տվյալների եռաչափ մոդելավորման ոլորտներում։
Green Zone-ի աշխատարանների շրջանակում ԵՏԿ-ի ԱՏՀ մասնագետ Լուսինե Եղիյանը հանդես կգա՝
📍 «Դիտարկումներից՝ գործողությունների․ բնության պահպանությանն ուղղված իրական գեոտարածական նախագծեր» թեմայով։
Իրական նախագծերի օրինակների միջոցով Լուսինեն կներկայացնի, թե ինչպես կարող են աշխարհատարածական տվյալներն ու դիտարկումները վերածվել գործնական պատկերացումների և կիրառական լուծումների՝ ավելի հիմնավորված որոշումների կայացման և բնության պահպանությանն ուղղված գործողությունների համար։
Սպասում ենք հետաքրքիր քննարկումների, փորձի փոխանակման և նոր կապերի՝ COP17 համայնքի ներկայացուցիչների ու բնապահպանական ոլորտում աշխատող մասնագետների հետ։🤝🌱
Կհանդիպենք COP17 Green Zone-ում։ 🇦🇲🌍