Երկրատարածական տեխնոլոգիաների կենտրոնը նորարարական ընկերություն է, որը ծառայություններ է մատուցում գեոդեզիայի, օդալուսանկարահանման, քարտեզագրման և տարածական տվյալների եռաչափ մոդելավորման ոլորտներում։
🎉 Շարունակելով մեր համագործակցությունը «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի հետ՝ մեր թիմը կատարել է Արտաշատի հնավայրի ուսումնասիրություն։
🚀 Մեր նպատակն է նպաստել հնագույն մշակութային ժառանգության վերականգնմանը, փաստաթղթավորմանը և պահպանմանը։ Վերջերս մենք ավարտեցինք «Արտաշատ Մայրաքաղաք» պատմամշակութային արգելոցի տարածքի չափագրման, քարտեզագրման և եռաչափ մոդելավորման աշխատանքները։
✅ Ի՞նչ ենք արել.
📌 Լազերային սկանավորում՝ բարձր ճշգրտությամբ կետերի ամպ ստեղծելու համար:
📌 Օրթոֆոտոհատակագծի ստեղծում՝ տարածքի մանրամասն փաստագրման համար:
📌 Եռաչափ մոդելավորում՝ մշակութային ժառանգությունը թվային ձևով վերարտադրելու համար:
📌 Տեղագրական քարտեզագրման աշխատանքներ:
✨ Ինչու՞ է սա կարևոր.
Ստացված տվյալները կօգնեն ոչ միայն հնագիտական հետազոտություններին և պահպանման աշխատանքներին, այլև կնպաստեն տարածքի զարգացմանը՝ որպես զբոսաշրջային կենտրոն։ Մեր ստեղծած բարձր ճշգրտության 3D մոդելները կօգտագործվեն գիտական ուսումնասիրությունների, վերլուծությունների և նախագծային լուծումների համար։
🌍 Մենք շարունակում ենք աջակցել պատմամշակութային ժառանգության թվայնացմանն ու պահպանմանը՝ օգտագործելով ամենաժամանակակից տեխնոլոգիաները։
Հպարտ ենք, որ կարողացանք ներդրում ունենալ մեր պատմության և մշակույթի պահպանման գործում։ Եկեք միասին պահպանենք մեր ժառանգությունը ապագա սերունդների համար։ 💪✨