Երկրատարածական տեխնոլոգիաների կենտրոնը նորարարական ընկերություն է, որը ծառայություններ է մատուցում գեոդեզիայի, օդալուսանկարահանման, քարտեզագրման և տարածական տվյալների եռաչափ մոդելավորման ոլորտներում։
Երկուշաբթի - Ուրբաթ 09:00 - 18:00, Շաբաթ - Կիրակի - ՓԱԿ Է
🌍 Երկրատարածական տեխնոլոգիաների կենտրոնը INTERGEO 2025-ում
Ուրախ ենք տեղեկացնել, որ Երկրատարածական տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն Արամ Ստեփանյանը մասնակցել է INTERGEO 2025 Conference & Expo միջոցառմանը, որը կայացավ Գերմանիայի Ֆրանկֆուրտ քաղաքում՝ հոկտեմբերի 7–9-ը։
Այս միջոցառումը աշխարհում ամենամեծ հարթակներից է՝ նվիրված գեոինֆորմացիոն տեխնոլոգիաների, խելացի քաղաքների, LiDAR սկանավորման և BIM համակարգերի զարգացմանը։
Ընկերության մասնակցությունը կարևոր քայլ է ԵՏԿ-ի կարողությունների զարգացման, նորարարական լուծումների ուսումնասիրության և նորագույն սարքավորումների ընտրության գործում, որոնք լավագույնս կկիրառվեն Հայաստանի պայմաններում։