Երկրատարածական տեխնոլոգիաների կենտրոնը նորարարական ընկերություն է, որը ծառայություններ է մատուցում գեոդեզիայի, օդալուսանկարահանման, քարտեզագրման և տարածական տվյալների եռաչափ մոդելավորման ոլորտներում։

Երկուշաբթի - Ուրբաթ 09:00 - 18:00,
Շաբաթ - Կիրակի - ՓԱԿ Է

Բաղաբերդ ամրոցի պեղումների արդյունքները ներկայացվել են միջազգային գիտաժողովում

Գիտությունների ազգային ակադեմիայում կայացած «Ամրոցները և պաշտպանական համակարգերը Առաջավոր Ասիայում» միջազգային գիտաժողովին մասնակցել է նաև Երկրատարածական տեխնոլոգիաների կենտրոնը (ԵՏԿ)։
🧭 ԵՏԿ տնօրեն Արամ Ստեփանյանը հանդես է եկել զեկույցով՝
«Բաղաբերդ ամրոցի օդալուսանկարահանման, լազերային սկանավորման և տեղագրական քարտեզների ստեղծումը» թեմայով։
🔬 Զեկույցի ընթացքում ներկայացվել են այն նորագույն գործիքակազմերը և մեթոդները, որոնց կիրառմամբ Բաղաբերդի տարածքում իրականացվել են բարձր ճշտությամբ չափագրումներ և տվյալների հավաքագրում, ներառյալ՝
📸 օդալուսանկարահանումը,
🌐 LiDAR լազերային սկանավորումը և
🗺️ տեղագրական վերլուծությունը։
✨ Ուրախ ենք, որ ԵՏԿ թիմը հանդիսանում է այս կարևոր գիտական և մշակութային գործընթացի մի մասը։