Երկրատարածական տեխնոլոգիաների կենտրոնը նորարարական ընկերություն է, որը ծառայություններ է մատուցում գեոդեզիայի, օդալուսանկարահանման, քարտեզագրման և տարածական տվյալների եռաչափ մոդելավորման ոլորտներում։

Երկուշաբթի - Ուրբաթ 09:00 - 18:00,
Շաբաթ - Կիրակի - ՓԱԿ Է

📍 Երկրատարածական տեխնոլոգիաների կենտրոնը հյուրընկալել էր Հունաստանի Արիստոտելի համալսարանի (Aristotle University of Thessaloniki) չափագրման եվ գեոդեզիական ճարտարագիտության դպրոցի (School of Rural and Surveying Engineering) հետազոտող, դասախոս Վասիլիկի Ֆրագկուլիդուին(Vasiliki Fragkoulidou), ով մասնագիտացած է ինֆորմացիոն տեխնոգիանների ոլորտում։

📚 Այցի ընթացքում տիկին Ֆրագկուլիդուն ներկայացրեց իրենց կողմից կիրառվող կրթական և հետազոտական մեթոդները, գործիքակազմը, ինչպես նաև իրականացված պրակտիկ նախագծերը։
🗺️ Երկրատարածական տեխնոլոգիաների կենտրոնի թիմը ներկայացրեց իրականացված ծրագրերը, օդալուսանկարահանման, լազերային սկանավորման, քարտեզագրման և ճարտարապետական չափագրումների ամբողջական գործընթացները։
🤝 Այցը անցավ ջերմ և մասնագիտական միջավայրում՝ համագործակցության պատրաստակամությամբ և ապագա համատեղ ծրագրերի ակնկալիքով։