Երկրատարածական տեխնոլոգիաների կենտրոնը նորարարական ընկերություն է, որը ծառայություններ է մատուցում գեոդեզիայի, օդալուսանկարահանման, քարտեզագրման և տարածական տվյալների եռաչափ մոդելավորման ոլորտներում։

Երկուշաբթի - Ուրբաթ 09:00 - 18:00,
Շաբաթ - Կիրակի - ՓԱԿ Է

📢ԵՏԿ-ն՝ FIG-ի պաշտոնական կորպորատիվ անդամ

🤝Ուրախ ենք տեղեկացնել, որ Երկրատարածական տեխնոլոգիաների կենտրոնը (ԵՏԿ) պաշտոնապես դարձել է Չափագրողների Միջազգային ֆեդերացիա(FIG)-ի կորպորատիվ անդամ։
🔷 FIG-ը, հիմնադրված լինելով դեռևս 1878 թվականին՝ Փարիզում, և միավորելով ավելի քան 120 երկրներից ազգային ասոցիացիաներ, հանդիսանում է հողաշինարարների, գեոդեզիստների, քարտեզագիրների և ԱՏՀ մասնագետների գլխավոր միջազգային մասնագիտական կազմակերպությունը։
🔷 Մեզ համար մեծ պատիվ է լինել այս հեղինակավոր միջազգային համայնքի անդամ՝ ձեռք բերելով նոր հնարավորություններ մասնագիտական կարողությունների զարգացման, միջազգային համագործակցությունների ընդլայնման և որակի ավելի բարձր չափորոշիչների սահմանման ուղղությամբ։