Երկրատարածական տեխնոլոգիաների կենտրոնը նորարարական ընկերություն է, որը ծառայություններ է մատուցում գեոդեզիայի, օդալուսանկարահանման, քարտեզագրման և տարածական տվյալների եռաչափ մոդելավորման ոլորտներում։

Երկուշաբթի - Ուրբաթ 09:00 - 18:00,
Շաբաթ - Կիրակի - ՓԱԿ Է
 

Թումանյանի անտառտնտեսության անտառկառավարման պլանի մշակման աշխատանքներ

Պատվիրատու՝ ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության Անտառային կոմիտե

Նախագծի մասին

Պատվիրատու՝ ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության Անտառային կոմիտե

Աշխատանքի իրականացման ժամանակահատված՝ 2023 թվականի մայիսից 2023 թվականի դեկտեմբեր

Նկարագիր:

Նախագծի նպատակն էր մշակել Թումանյանի անտառտնտեսության առաջիկա 10 տարիների անտառաշինական նախագիծ: Աշխատանքներն իրականացվել են 3 փուլերով: Առաջին փուլում իրականացվել է նախապատրաստական աշխատանքներ, հավաքագրվել են անտառների սահմանների ճշգրտման համար անհրաժեշտ քարտեզագրական տեղեկատվությունը և անտառտնտեսության նախորդ տարիների գործունեության վերաբերյալ առկա փաստաթղթերը, իրականացվել է անտառտնտեսության սահմանների նախնական ճշգրտում և հատվածավորում:

Երկրորդ փուլում իրականացվել են դաշտային անտառգույքագրման աշխատանքներ և ստեղծվել են անտառգույքագրման հատվածների տվյալների բազաներ:

Երրորդ փուլի ընթացքում հավաքագրված տվյալների բազայի հիման վրա, իրականացվել է վերլուծություններ և կազմվել է առաջիկա 10 տարիների անտառկառավարման պլան:

Մատուցված ծառայություններ.

Նախագծի աշխատանքների պլանավորում և կառավարում, անտառագիտական խորհրդատվություն, քարտեզագրական և գեոդեզիական աշխատանքներ, տվյալների բազաների ստեղծում, մշակում, դաշտային անտառգույքագրման աշխատանքներ, լազերային սկանավորում