Երկրատարածական տեխնոլոգիաների կենտրոնը նորարարական ընկերություն է, որը ծառայություններ է մատուցում գեոդեզիայի, օդալուսանկարահանման, քարտեզագրման և տարածական տվյալների եռաչափ մոդելավորման ոլորտներում։
Սույն թվականի դեկտեմբերի 27-ին Եղեգնաձոր քաղաքում տեղի ունեցավ Վայոց ձորի անտառտնտեսության անտառաշինական նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի (ՇՄԱԳ) վերաբերյալ 1-ին հանրային լսումը։
Հանդիպմանը մասնակցում էին ՇՄՆ Անտառային կոմիտեի, Հայանտառ ՊՈԱԿ-ի, Վայոց ձորի անտառտնտեսության, Վայոց ձորի մարզպետարանի և անտառտնտեսության հարակից համայնքների ներկայացուցիչներն ու այլ շահագրգիռ անձինք։