Երկրատարածական տեխնոլոգիաների կենտրոնը նորարարական ընկերություն է, որը ծառայություններ է մատուցում գեոդեզիայի, օդալուսանկարահանման, քարտեզագրման և տարածական տվյալների եռաչափ մոդելավորման ոլորտներում։

Երկուշաբթի - Ուրբաթ 09:00 - 18:00,
Շաբաթ - Կիրակի - ՓԱԿ Է

Վայոց ձորի անտառկառավարման պլանի մշակման երկրորդ տեխնիկական խորհրդակցություն

Սույն թվականի սեպտեմբերի 6-ին` Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում տեղի ունեցավ Վայոց ձորի անտառտնտեսության անտառկառավարման պլանի մշակմանը նվիրված երկրորդ տեխնիկական խորհրդակցությունը։

Խորհրդակցության ընթացքում ներկայացվեց անտառկառավարման պլանի մշակման կարևորությունն ու անտառների և անտառային հողերի անտառաշինական նախագծի նախահետազոտական աշխատանքների երկրորդ փուլի ընթացքում իրականացված աշխատանքների հիմնական ուղղությունները։