Երկրատարածական տեխնոլոգիաների կենտրոնը նորարարական ընկերություն է, որը ծառայություններ է մատուցում գեոդեզիայի, օդալուսանկարահանման, քարտեզագրման և տարածական տվյալների եռաչափ մոդելավորման ոլորտներում։

Երկուշաբթի - Ուրբաթ 09:00 - 18:00,
Շաբաթ - Կիրակի - ՓԱԿ Է

Մշտական փորձահրապարակների տեղադրման աշխատանքներ Վայոց ձորի անտառտնտեսությունում

Նախորդ շաբաթվա ընթացքում մեր մասնագետներն իրականացրեցին Վայոց ձորի անտառտնտեսության մշտական փորձահրապարակների տեղադրման աշխատանքներ։

Մշտական փորձահրապարակների տեղադրումն առանձնահատուկ կարևորություն ունի անտառի վիճակի, աճի ընթացքի և զարգացման, ապրանքային ու տեսակային կառուցվածքի, անտառի հասունացման և հատման տարիքի հիմնավորման ու անտառտնտեսական միջոցառումների արդյունավետության և վերականգնման գնահատման գործում։