Երկրատարածական տեխնոլոգիաների կենտրոնը նորարարական ընկերություն է, որը ծառայություններ է մատուցում գեոդեզիայի, օդալուսանկարահանման, քարտեզագրման և տարածական տվյալների եռաչափ մոդելավորման ոլորտներում։

Երկուշաբթի - Ուրբաթ 09:00 - 18:00,
Շաբաթ - Կիրակի - ՓԱԿ Է

Նշանոցային սյուների տեղադրման աշխատանքների մասին

Վայոց ձորի անտառտնտեսության անտառկառավարման պլանի մշակման նախագծի շրջանակում՝ մեր մասնագետները Վայոց ձորի մարզում իրականացնում են նշանոցանային սյուների տեղադրման աշխատանքներ։

Նշանոցանային սյուների տեղադրման աշխատանքները հանդիսանում են անտառների և անտառային հողերի անտառաշինական նախագծերի նախագծահետազոտական աշխատանքների երկրորդ փուլի բաղկացուցիչ մաս և իրենց կարևորությամբ չեն զիջում փուլային այլ աշխատանքներին։

Այս և նմանատիպ այլ նախագծերը, որոնք պահանջում են մանրակրկիտ ու մանրամասն ուսումնասիրություն՝ ապացույցն են այն գաղափարի, որ մենք մեծ պատրաստակամությամբ և շրջահայեցությամբ ենք կատարում մեր կողմից իրականացվող ծրագրերի ընթացիկ աշխատանքներն՝ ապահովելով որակի վերահսկողություն յուրաքանչյուր փուլում։