Երկրատարածական տեխնոլոգիաների կենտրոնը նորարարական ընկերություն է, որը ծառայություններ է մատուցում գեոդեզիայի, օդալուսանկարահանման, քարտեզագրման և տարածական տվյալների եռաչափ մոդելավորման ոլորտներում։

Երկուշաբթի - Ուրբաթ 09:00 - 18:00,
Շաբաթ - Կիրակի - ՓԱԿ Է

Այցի ընթացքում աշակերտները հնարավորություն ունեցան ծանոթանալու «Աշխարհագրական քարտեզներ» թեմային՝ առավել մանրամասն պատկերացում կազմելով տեղագրական քարտեզների նշանակության, առանձնահատկությունների եվ կիրառության մասին։

Աննա Մկրտչյանը ներկայացրեց տեղագրական քարտեզների ստեղծման և կիրառման կարևոր առանձնահատկությունները, ինչպես նաև ծանոթացրեցին աշակերտներին կենտրոնի իրականացրած մի շարք նախագծերի։

Հանդիպման ընթացքում աշակերտները հնարավորություն ունեցան ոչ միայն տեսնելու, այլև փորձարկելու մասնագիտական գործիքներն ու սարքավորումները՝ տեսական գիտելիքները լրացնելով գործնական փորձով։

📍 ԵՏԿ-ն կարևորում է երիտասարդ սերնդի ներգրավվածությունը, նոր գիտելիքների ձեռքբերումը և երկրատարածական ոլորտի նկատմամբ մասնագիտական հետաքրքրվածությունը։