Երկրատարածական տեխնոլոգիաների կենտրոնը նորարարական ընկերություն է, որը ծառայություններ է մատուցում գեոդեզիայի, օդալուսանկարահանման, քարտեզագրման և տարածական տվյալների եռաչափ մոդելավորման ոլորտներում։
🌱Աշխատարանի ընթացքում ներկայացվեցին ԵՏԿ-ի իրականացրած նախագծերը, այդ թվում՝ կենտրոնի կողմից մշակված գեոպորտալները, ինչպես նաև ԱՏՀ-ի և հեռահար զոնդավորման կիրառման գործնական օրինակներ՝ շրջակա միջավայրի մշտադիտարկման, տարածական տվյալների վերլուծության և բնության պահպանության խնդիրների լուծման համատեքստում։
Միջոցառման ընթացքում տեղի ունեցավ նաև պանելային քննարկում՝ հնարավորություն ստեղծելով մտքերի փոխանակման և բնության պահպանության ոլորտում համագործակցության հնարավորությունների քննարկման համար։